Ինչպե՞ս գրանցվել հարթակում

Հարթակում գրանցվելու համար գլխավոր էջի վերևում սեղմեք “Գրանցվել” կոճակը։Մուտքագրեք ձեր տվյալները, ծանոթացեք “Գաղտնիության քաղաքականություն” էջին և նշեք “Համաձայն եմ” գրանցման պատուհանում։Մուտքագրեք կոդը և նշեք “Գրանցվել”։

Շուտով կթողարկվի սոցիալակն ցանցերով մուտքը,և հաճախորդը կկարողանա գրանվել իր Facebook և Gmail տվյալներով։

Գրանցվելուց հետո դուք կարող եք անմիջապես հրապարակել աշխատանքներ,հրավիրել մասնագետներին,ուղարկել հաղորդագրություններ մասնագետներին կամ սպասել մեր էլ․ նամակի երբ որ մասնագետը դիմում ուղարկի ձեր աշխատանքի համար։

Անձնական էջ

Հարթակի վերևի հատվածում դուք կարող եք տեսնել հաճախորդի մենյուն և ծանուցումների վահանակը։

Զանգակ՝ ծանուցումներ աշխատանքի դիմումների,աշխատանքի ընդունման,հրավերի ընդունման մասին։

Հաղորդագրություններ՝սեղմելով հաղորդագրության վրա դուք կարող եք մուտք գործել հաղորդագրությունների բաժին։

Մենյու

Իմ էջը՝ անձնական տվյալներ,փոփոխություն

Ընտրյալներ՝ ձեր կողմից պահպանված մասնագետները ավելանում են “Ընտրյալներ” բաժին։ Մասնագետին “Ընտրյալներ” բաժին տեղափոխելու համար սեղմեք “Ընտրել” կոճակը մասնագետի նկարի ներքևում։

“Ընտրյալներ” բաժնից կարող եք կառավարել ընտրված մասնագետների ցուցակը։

Հրապարակել աշխատանք

Դուք կարող եք հրապարակել ձեզ անհրաժեշտ աշխատանքը/ծառայությունը։ Հրապարակել աշխատանք բաժնում լրացրեք անհրաժեշտ դաշտերը ընտրելով աշխատանքի տեսակը(ամբողջ օրով,մշտական,մեկանգամյա,ժամով) և ավելացնելով առաջադրանքի նկարագրությունը և գումարը որը պատրաստ եք վճարել ծառայության համար։

Լրացնելով անհրաժեշտ դաշտերը,սեղմեք “Դիտել” կոճակը տվյալների պահպանման համար։Հաջորդիվ դուք կտեսնեք ձեր հրապարակումը և փոփոխության կարիք ունենալու դեպքում սեղմեք “Փոփոխել հայտարայություն” կոճակը։

Հայտարարությունը տեղադրելու համար սեղմեք “Տեղադրել Հայտարարությունը”։

Սեղմեք հղումին կամ այցելեք Աշխատանքներ բաժինը  հրապարակված աշխատանքը տեսնելու համար։

Իմ աշխատանքները

Դուք կարող եք դիտել/փոփոխել/ջնջել ձեր հայտարարությունները “Իմ աշխատանքներ” բաժնից։

Սեղմելով կամ մկնիկը պահելով աշխատանքի վրա դուք կարող եք՝ջնջել,փոփոխել հայտարարությունը, նշել հայտարարության կարգավիճակը(զբաղված եթե ընտրել եք մասնագետին),կրկօրինակել հայտարարությունը(եթե անցյալում հրապարակել եք հայտարարությունը և նորից  նույն ծառայության կարիքը ունեք):

Այստեղ կարող եք տեսնել աշխատանքի վավերականության ավարտը(1ամիս)  և դիմորդների քանակը։

Մասնագետները,տեսնելով աշխատանքը
դիմում են՝ ուղարկելով աշխատանքի դիմաց ակնկալվող գումարի չափը և հաղորդագությունը։Դիմորդների կարող եք տեսնել սեղմելով դիմորդների քանակի վրա “Իմ աշխատանքներ” բաժնում։

Բացվող պատուհանում կարող եք տեսնել դիմորդներին և  նրանց նշած գումարը,հաղորդագրության վրա սեղմելով կարող եք տեսնել մասնագետի նամակը։

Դուք կարող եք այցելել մասնագետի էջ սեղմելով “Տեսնել ավելին” կոճակը և/կամ աշխատանքի ընդունել մասնագետին։

Աշխատանքի հրավեր

Դուք կարող եք սպասել որպեսզի մասնագեները դիմեն ձեր աշխատանքին,սակայն դուք հնարավորություն ունեք հրավիրել ձեզ հարմար մասնագետի։

Գլխավոր էջում քարտեզի ներքևում գտնվող դաշտերը լրացնելով,հարթակը որոնման արդյունքում կներկայացնի ամենահարմար մասնագետին։

Դուք կարող եք նշել ձեր համայնքը(օր՝Ավան),և հարթակը կցուցադրի Ավանում գտնվող մասնագետներին։

Քարտեզի վրա գտնվում են sheff.am -ի նշաններ որոնք ցույց ենք տալիս գրանցված մասնագետների գտնվելու վայրը։Սեղմելով նշանի վրա կարող եք տեսնել մասնագետի կարճ նկարագրությունը և սեղմելով մասնագետի անվան վրա կբացվի մասնագետի էջը։

Դուք կարող եք հրավիրել մասնագետին ձեր աշխատանքին՝

Մասնագետի էջում սեղմեք “Հրավիրել աշխատանքի” կոճակը և ընտրեք աշխատանքը։Մասնագետը կստանա ծանուցում։

Հաղորդագրություններ

Դուք կարող եք շփվել մասնագետների հետ,պայմանավորվել ծառայությունների մատուցման մասին և այլն։ Այստեղ դուք կարող եք տեսնել նախորդ խոսակցությունները և նոր հաղորդագրություններ ուղարկել պատուհանում նշված մասնագետներին։

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ Մասնագետին առաջին անգամ հաղորդագրություն ուղարկելու համար դուք պետք է այցելեք հասնագետի էջ և սեղմեք “Ուղարկել հաղորդագություն” կոճակը։

Աշխատանքի ընդունում

Այժմ,ծանոթանալով մասնագետի պայմանների հետ և խոսելով մասնագետի հետ դուք ցանկանում եք ընդունել նրան աշխատանքի։

Իմ աշխատանքները-Դիմորդներ-Ընդունել աշխատանքի

Մասնագետը կստանա ծանուցում և նամակ իր էլեկտրոնային հասցեին։

ԿԱՐԾԻՔ և ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Աշխատանքի ավարտին խրախուսվում է մասնագետի գնահատումը,հարթակի որակի բարձրացման նպատակով։Այցելեք մասնագետի էջ և “Թողնել մեկնաբանություն” բաժնում արտահայտեք ձեր կարծիքը։