Ինչպե՞ս գրանցվել հարթակում

Գրանցվելով կայքում մասնագետները կարող են ստեղծել սեփական գործերի պորտֆել, դիմել հրապարակված աշխատանքների, փոխանակվել անձնական հաղորդագրություններով հաճախորդների հետ ընդհանուր առաջադրանքներն իրականացնելու նպատակով, համագործակցել մյուս մասնագետների հետ։

Գրանցման ժամանակ կարևոր է լրացնել բաց թողնված բոլոր վանդակները, քանի որ դրանք կօգնեն ստեղծել ամբողջական էջ, ինչն իր հեթին կօգնի աշխատանք գտնելիս:

Նախնական տվյալների գրանցումից հետո կայքը հնարավորություն կտա: 1.Հեշտությամբ կազմակերպել աշխատանքը` ծանուցումների միջոցով: 2.Թարմնացնել և կառավարել սեփական էջը:
3.Նամակների կարճ ու հասանելի հատվածում հեշտությամբ շփվել պատվիրատուների և այլ մասնագետների հետ:

Հարթակի կարևորագույն մասն է կազմում ճիշտ կազմված անձնական էջը; Դրա համար կարևոր է հնարավորինս մանրամասն պատասխանել հարցերին և հանգամանալից ներկայացնել կատարած աշխատանքները:

Իմ էջը

Սեղմելով ձեր անվան վրա կբացվեն ձեր անձնական էջի կարգավորումները։

Այստեղ լրացնելով անհրաժեշտ տեղեկությունը, ձեր էջն ավելի գրավիչ կդարձնեք հաճախորդների համար։

<<Տարածաշրջան>> բաժնում լրացրեք ծառայությունների մատուցման ձեզ համար նախընտրելի տարածաշրջանները:

Տարածաշրջան ավելացնելու համար պարզապես գրեք շրջանի, քաղաքի կամ մարզի անունը:

<<Ծառայություններ>> բաժնում թվեք բոլոր այն ծառայությունները, որ ցանկանում եք հրապարակել կայքում:



<<Ավելացնել ծառայություն>> կոճակից հետո լրացրեք բաց թողնված բաժիններն ու սեղմեք <<Ստեղծել>>:

“Ընտրել խումբ” հնարավորությունը ներկա պահին հասանելի չէ։

Նախորդ բոլոր հատվածները լրացնելուց հետո <<Իմ աշխատանքները>> բաժնում կգտնեք ձեր գործերի հակիրճ նկարագիրը:

Աշխատանքի դիմում

<<Աշխատանքներ>> բաժնում կգտնեք հրապարակված աշխատանքային հայտարարությունները:

Հայտարարությունների ցուցակից ընտրեք ձեզ համար ամենանախընտրելին:

<<Դիմել աշխատանքի>> կոճակը սեղմելով կկարողանաք առաջարկ ուղարկել պատվիրատուին, ով կկապվի ձեզ հետ` պատվերը հաստատելու հրամանը:

Աշխատանքին դիմելու համար լրացրեք բաց թողնված հատվածները: <<Արժեք>> բաժնում  լրացրեք այն գինը, որի դիմաց կիրականացնեք աշխաըանքը, իսկ <<Նկարագրություն>> բաժնում հակիճ նկարագրեք թե ինչու հենց դուք պետք է ընտրվեք աշխատանքի համար։

Աշխատանքի հրավեր

Հաճախորդը կարող է ձեզ հրավիրել իր աշխատանքին։ Այդ դեպքում դուք կստանաք նամակ ձեր էլ․ հասցեին:

Հաղորդագրություններ

Հաճախորդը կարող է ձեզ անձնական նամակ ուղարկել,մանրամասներ ճշտելու կամ աշխատանքի իրականացումը քննարկելու համար։Դուք կստանաք ծանուցում՝ ձեր նկարի ձախ կողմում և հաղորդագրությունների պատուհանի վրա։

Բացելով հաղորդագրությունը կարող եք պատասխանել նամակներին։

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։Դուք չեք կարող նամակ ուղարկել հաճախորդին,նախքան իր կապնվելը ձեզ հետ,սակայն դուք կարող եք ուղարկել հաղորդագրություններ այլ մանսագետներին։

Ձեր էջը և կարծիքներ

Սեղմեք ձեր անվան վրա և էջի կարգավորումներում սեղմեք “Իմ էջը” և կբացվի ձեր էջը որը տեսանելի է հաճախորդներին։

Ներքևում “Մեկնաբանություններ” հատվածում հաճախորդները,աշխատանքից հետո կարող են մեկնաբանել և գնահատել արդյունքը։ Գնահատականները կարևոր են մասնագետի բարձր վարկանիշի ապահովման համար և կապահովվեն պատվերներ։